April 22

Թալին

Թալին քաղաքը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այն գտնվում է Երևանից 67 կմ հեռավորության վրա։ Առանց խցանումների Մեքենայով գնալը Երևանից միչև Թալին կտևի ընդամենը 1 ժամ և 12 րոպե ։ Այնտեղ հասնելու համար անցնում ենք Աշտակի, Ագարակի, ՈՒջանի, Կոշի, Արուճի, Կաթնաղբյուրի մոտով։

Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Այստեղ գործել է բնական ադամանդի մշակությամբ զբաղվող ձեռնարկությունը։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի պանրի գործարան, որն արտադրում է Չանախ պանիր և կաթնամթերք։ Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է գյուղատնտեսությունը։ Հիմնականում զարգացած է անասնապահությունը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Հողահանդակների ոռոգման համար օգտվում են Թալինի ջրանցքից։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Պահուստային հողերում վարելահողերը կազմում են 88 հա, արոտավայրերը՝ 1330 հա, խոտհարքերը՝ 5 հա։ Մշակում են նաև պտուղներ։ Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։


Posted April 22, 2024 by edisontumanyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*